-
13.02.2020|
14:06
Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը՝արծաթե մեդալակիրներ:
-
13.02.2020|
14:06
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին և «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» ընտրելու հանգամանքին:
-
13.02.2020|
14:05
Կառավարության նիստում ընդունվեց վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը, որով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ընդհանուր 103 միլիոն 725 հազար դրամի աջակցություն կստանան: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
-
13.02.2020|
14:04
Հարցը նրանում չէ՝ մեզ ազգային փոխադրող պետք է, թե ոչ։ Հարցը նրանում է, թե ինչպես կարող ենք ունենալ մրցունակ փոխադրող՝ ԱԺ-ում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
-
13.02.2020|
14:04
Կառավարութունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
-
13.02.2020|
13:55
ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն նախատեսում է 640,000 դոլար հատկացնել՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթ» զարգացնելու համար՝ գերատեսչության փաստաթղթերում:
-
13.02.2020|
13:54
ՀՀ-ն ավիացիայի ոլորտում այսօր ունի 49 միջկառավարական պայմանագիր։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը՝ ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
-
13.02.2020|
13:49
Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ և պահանջել դուրս բերել սիրիական կառավարական զորքերը Իդլիբ նահանգում գտնվող «դեէսկալացիայի գոտուց»:
-
13.02.2020|
13:40
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Մինսկ:
-
13.02.2020|
13:39
Վարչապետի եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Բեռլինն է, որտեղ նրան կընդունի կանցլեր Անգելա Մերկելը: